-
03.01.2013|
16:19
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն ստացել է ռուսաստանյան քաղաքացիություն։ Դեպարդիեն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է տեղափոխվել Բելգիա՝ հայրենիքում չափից բարձր հարկերի պատճառով։ Ինչպես երևում է հրամանագրից, Դեպարդիեն ինքն է դիմել ՌԴ քաղաքացիություն ստանալու համար։
-
03.01.2013|
14:26
Տաս քաղաքներ, ուր պետք է այցելել Օձի տարում:
1.Սան Ֆրանցիսկո. իր հայտնի բլուրներով, հիասքանչ կամուրջներով, կանաչապատ տարածքներով քաղաքը շարունակում է հրապուրել զբոսաշրջիկներին: 2013-ին Սան Ֆրանցիսկոյում են անցկացվելու ԱՄՆ գավաթի 34-րդ խաղերը:
-
01.01.2013|
20:01
Վիետնամում նոր տարին նշվում է լուսնային օրացույցով հունվարի 21-ից փետրվարի 19-ը, փաստորեն` գարնանը և յուրաքանչյուր վիետնամցու տանը պետք է լինի ծաղկող դեղձի ճյուղ: Տոնական սեղանին պարտադիր են ծաղկեփնջերը: Մթնշաղի հետ խարույկներ են վառվում զբոսայգիներում, այգիներում, փողոցներում, ածուխի վրա բրնձից քաղրավենիքներ են պատրաստվում:
-
01.01.2013|
17:57
«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տեղեկացմամբ, Երևանում Ամանորի գիշերը սպասարկվել է 641 կանչ, ինչը մյուս օրերի համեմատ ավել է 100-ով: Ի դեպ, նախորդ տարիներին Ամանորին ևս նույնքան կանչ է սպասարկվել: «Շտապօգնության» կողմից իրականացվող միջոցառումների ժամանակ որևէ արտառոց միջադեպեր չի գրանցվել, փողոցներում նույնպես կանչեր չեն եղել:
-
01.01.2013|
15:43
Ի՞նչ է բերելու 2013-ը: Շատերն այս հարցի պատասխանը փնտրում են հորոսկոպներում:
Ի՞նչ կապ ունի աստղերի դասավորվածությունը մարդկային ճակատագրի հետ: Իսկապե՞ս աստղերը դժբախտություն են բերո՞ւմ մարդկանց կամ ճակատագիր կանխորոշում:
-
01.01.2013|
14:35
Իտալիայում նոր տարին սկսվում է հունվարի 6-ին: Այդ գիշեր կախարդական ցախավելով գալիս է բարի փերի Բեֆանան, բացում է դռները ոսկե բանալիով, մտնում քնած երեխաների սենյակները և բուխարուց նախօրոք կախված զուգագուլպաները նվերներ լցնում, իսկ չար երեխաներին մի պտղունց մոխիր կամ ածուխ է թողնում:
-
01.01.2013|
14:29
Նոր տարվան ընդառաջ սկսվել են ամանորյա հանդեսներն ու տոնական միջոցառումները: Անկախ հնարավորությունից մանուկների սիրած ժամանցի վայրը եղել և մնում է «Տոնածառի» հանդեսը, Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Իսկ եթե նրանց լրացնելու են գալիս նաև սիրված մուլտֆիլմերի հերոսները, դա արդեն գերագույն ուրախություն է փոքրիկների համար:
-
31.12.2012|
21:26
Եթե հավատ ընծայենք գուշակություններին և ժամանակակից կանխատեսումներին, ապա պետք է մի փոքր անհանգստանանք:
Սև Ջրային Օձը, որն իր տիրապետության տակ է վերցնելու տարին, օժտված է խորամանկությամբ և իմաստությամբ:
-
31.12.2012|
12:04
Կինոռեժիսոր Ջեյմս Քեմերոնը առաջինն էր, որ միայնակ սուզվեց մոլորակի ամենախորքը` Մարիանյան իջվածքի հատակը, որը 11 կիլոմետր խորություն ունի:
-
31.12.2012|
12:00
Տարեմուտը նշվել է հնագույն ժամանակներից: Հին հույները համարում էին, որ նոր տարին սկսվում է նոր լուսնի ծնունդով և տարեմուտը նշում էին հունիսի 21-ին: